-
24.03.2018|
12:52
Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը:
-
24.03.2018|
12:51
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը հետևել է Մեծ Բրիտանիայի օրինակին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ռուսական կողմին մեղադրելու հարցում:
-
24.03.2018|
12:50
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ՍԴ նիստերի դահլիճն անվանակոչվել է հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով:
-
24.03.2018|
12:49
Այս գումարման ԱԺ-ում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է, և ես կաշխատեմ այդ ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ նախորդ գումարման խորհրդարանում Փաշինյանը քանդեց ՀԱԿ խմբակցությունը:
-
24.03.2018|
12:47
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է. «ԵՄ-ի 27 երկրները (առանց Մեծ Բրիտանիայի) հաստատեցին Brexit-ից հետո ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ բանակցությունների բազային սկզբունքները»:
-
24.03.2018|
12:45
Ռուսական մամուլն ակտիվորեն քննարկում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Նոր ԱԳ նախարարի թեկնածուների թվում հաճախ նշվում է Դմիտրի Պեսկովի անունը:
-
24.03.2018|
12:41
ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է 76 տոկոսից ավելի ձայն։
-
24.03.2018|
12:26
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հրաժարվել են օրինականացնել բարերում և ռեստորաններում ծխելու արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2018-ի մայիսից։
-
24.03.2018|
12:26
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտում է այցը Վրաստան, որտեղ բանակցել է Գիորգի Մարգվելաշվիլու, Գիորգի Կվիրիկաշվիլու հետ, հանդիպել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, գրում է Независимая Газета-ն:
-
24.03.2018|
12:25
Ադրբեջանը չի պատրաստվում լքել ՎՈՒԱՄ-ը (Վրաստան-ՈՒկրաինա-Ադրբեջան-Մոլդովա)` haqqin.az-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիևը: