-
21.03.2018|
16:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ:
-
21.03.2018|
16:52
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
21.03.2018|
16:51
Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
-
21.03.2018|
16:50
ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել:
-
21.03.2018|
16:49
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին: Նրա օգտին քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 27:
-
21.03.2018|
16:48
ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ արտերկրի ՌԴ քաղաքացիների 85 տոկոսը մարտի 18-ի նախագահական ընտրություններում քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին: 5 տոկոսը ձայները տվել է կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինին, 1,75 տոկոսը՝ լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն:
-
21.03.2018|
16:47
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նովրուզի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:
-
21.03.2018|
16:47
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Անթիլիասում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի և Կաթողիկոսության հոգևոր դասի հետ:
-
21.03.2018|
16:38
Մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ։
-
21.03.2018|
14:31
«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամը միասին սկսում են «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագիրը՝ ուղղված Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը։