-
19.03.2018|
12:58
Ռուսաստանում ընտրողներից մեկը Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել։ Քվեաթերթիկին գրված է. «Պուտին նշանակում է պատերազմ, կողոպուտ, աղքատություն, սուտ։ Դուրս Կրեմլից»։
-
19.03.2018|
12:57
Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան։ Սևաստոպոլ։ Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է հաջողության։
-
19.03.2018|
12:56
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել սուրբ պատարագներին, հանդիպել ծխական խորհրդի և հայ համայնքի անդամների հետ:
-
19.03.2018|
12:55
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գեն-Հվան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոսք է տվել հավատարիմ մնալ ապամիջուկայնացման գործընթացին, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսին կայանալիք կարևոր հանդիպման գլխավոր նախապայմանն է:
-
19.03.2018|
12:54
Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք իր համար համարել է Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների աջակցությունը:
-
19.03.2018|
12:53
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Նախագահի ուղերձում ասված է.
-
19.03.2018|
12:52
Ռուսաստանի նախագահական ընտրություններում ձայների 77 տոկոս ստացած Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում հրավիրված հանրահավաքում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, «Դուք եք մեր թիմը։ Այսօր քվեարկողները բոլորը մեր մեծ, համազգային թիմի մասն են»` ասել է նա ու մի քանի անգամ վանկարկել «Ռուսաստան» ի պատասխան հանրահավաքի մասնակիցների «Պուտին» վանկարկումների:
-
19.03.2018|
12:51
ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում, նոր շինությունը գտնվում է հնի կողքին:
-
19.03.2018|
12:50
Վերջին պահին չեղարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Վիետնամ:
France-Presse-ը ներկայացրել է Վիետնամի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, որ այցը հետաձգվել է «անսպասելի պատճառով»: Հետաձգման պատճառը տեխնիկական է, այլ ոչ՝ քաղաքական:
-
19.03.2018|
12:49
Հայաստանի տարածքում մարտի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 20-ը կբարձրանա 5-6 աստիճանով: