«Տպավորություն է, որ Ռուսաստանը հետևություններ է անում»,- անդրադառանալով ռուսաստանցի խորհրդարանականի Երևանում արած հայտարարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը մարտի 16-ին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ իր հարազատ քաղաք։ Մինչ այդ Պուտինը Ղրիմում էր։ Սոցիալական ցանցերում ռուսաստանցիները գրում են, որ Սևաստոպոլում քաղաքացիները մի քանի ժամ սպասել են նախագահի թեկնածուին, որտեղ նա ելույթ պետք է ունենար։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և դստեր` մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորման հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
«Տեսնես, էս աշխարհն ինչու է այսքան ծուռ»,- հայտնի ֆիլմի այս արտահայտությունն է առաջինը միտքդ գալիս, երբ հետևում ես, թե հայրենի կառավարությունը ինչ որոշումներ է կայացնում: Այսօր նման մի որոշում է «երկնել» գործադիրը:
Մարտի 13-15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր:
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով:
Իսպանիայում գիտնականները հայտնաբերել են Աշելյան մշակույթի ձեռքի հսկայական քարե կացիններ: Լաբորատոր վերլուծությունները ցույց են տալիս` գործիքները, որ հայտնաբերվել են Պորտո Մայորում, օգտագործվել են պինդ նյութերը մշակելու համար` փայտանյութ, մսեղիք:
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Նախագահը հանդիպել է արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ, քննարկել Արցախ-ԱՄՆ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը մեղավոր է անգլիական Սոլսբերի քաղաքում հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորման հարցում` լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...