-
13.03.2018|
15:53
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են միահամուռ հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին՝ անգլիական Սոլսբերիում մարտի 4-ին նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելուց հետո` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:
-
13.03.2018|
15:52
Գերմանիայի գործող կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը, Քրիստոնեասոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կառավարություն ստեղծելու կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:
-
13.03.2018|
15:51
Ստոկհոլմի խաղաղության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2013-2017-ին սպառազինման միջազգային առք ու վաճառքի մասին նոր զեկույցը:
-
13.03.2018|
15:51
ԱՄՆ-ը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը ընդունակ չլինի հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը Արևելյան Ղուտա շրջանում` Անվտանգության խորհրդում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
-
13.03.2018|
15:49
Իրաքյան Քրդստանի կառավարության խոսնակ Սաֆին Դիզային հայտարարել է. «Մենք երբեք չենք խզել կապն Անկարայի հետ, և այժմ էլ որոշակի քննարկումներ շարունակվում են, թեկուզ ոչ այնքան ակտիվ, ինչպես անցյալում: Հուսանք, որ մոտ ժամանակներս ավելի բարձր մակարդակի պաշտոնական քննարկումներ կլինեն»:
-
13.03.2018|
15:48
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձինք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։
-
13.03.2018|
15:48
Հիմա կարևոր է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մենք առաջ ընթանանք, հասնենք նոր դինամիկայի և վերականգնվի մեր համատեղ մասնակցությունը գործընկեր երկրներում համապարփակ բարեփոխումների անցկացմանը` Արևելյան գործընկերության նոր ճարտարապետության գործարկման ժամանակ հայտարարել է հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
-
13.03.2018|
15:46
Ադրբեջանը զորավարժություններ իրականացնելով խախտել է ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորությունները` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
-
13.03.2018|
15:46
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Անթիլիաս և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Հանդիպումից առաջ վարչապետը կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ:
-
13.03.2018|
15:45
Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, ում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել` ասել է ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը։