-
09.03.2018|
21:09
Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ-ները 2018-ի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու այցի ժամանակ: Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ:
-
09.03.2018|
21:08
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա՝ Բեռլինում մարտի 10-ից 28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու:
-
09.03.2018|
21:06
Ադրբեջանը շաբաթավերջից հնգօրյա լայնածավալ զորավարժություններ է սկսում:
Վարժանքներին կմասնակցի մինչև 25 հազար զինվորական, 250 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, տարբեր տրամաչափի հրթիռային հրետանային կայաններ, համազարկային կրակի և ականանետային ռեակտիվ համակարգեր, օդուժ:
-
09.03.2018|
21:05
Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ` հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովին» հղած տեսաուղերձում։ Մոգերինին ուրախությամբ է արձանագրել է, որ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։
-
09.03.2018|
15:40
Ինչպես տեղեկացում է իսպանական El Mundo Deportivo-ն, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոն»:
-
09.03.2018|
14:01
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար` 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս: «Այսօր ես ի պաշտպանություն ԱՄՆ ազգային անվտանգության սահմանում եմ մաքսատուրքեր արտերկրից պողպատի և ալյումինի ներմուծման վրա»,- ասել է Թրամփը։
-
09.03.2018|
14:00
ԱԺ ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
-
09.03.2018|
13:59
Սանկտ Պետերբուրգ գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է:
-
09.03.2018|
13:58
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
-
09.03.2018|
13:57
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»: