-
07.03.2018|
00:37
Սիրիայի Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել: Զոհվել է 32 մարդ։ Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն, օդանավը չի խոցվել, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։
-
07.03.2018|
00:36
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել ՈՒիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, որ Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:
-
06.03.2018|
18:15
Այս օրերին, անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց, հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման հետևանքով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով:
-
06.03.2018|
13:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալների երեխաներին արտաքսումից պաշտպանող ծրագրի վերաբերյալ դեմոկրատների հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին:
-
06.03.2018|
13:44
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա:
-
06.03.2018|
13:43
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հանդիպել է Հարավային Կորեայի պատվիրակությանը և, ինչպես ինքն է ասել, «բաց սրտով խոսել է»։
-
06.03.2018|
13:41
Ղազախստանում նախագահի հնարավոր փոփոխության խոսակցությունների ֆոնին Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։
-
06.03.2018|
13:39
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի նոր տեսակների մասին Ռուսաստանի վերսկսված ագրեսիվության բաղադրիչ է, որին Արևմուտքն արդեն արձագանքում է` ասել է ՆԱՏՕ- գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` հավելելով, որ սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս ունի:
-
06.03.2018|
13:37
ԵՄ «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը պարզել է՝ որ երկրներում է վաճառվում ամենաթանկ հագուստը: Հագուստի և կոշիկի ամենաբարձր գները Շվեդիայում են. այնտեղ գնումների համար կպահանջվի 36 տոկոսով շատ գումար:
-
06.03.2018|
13:36
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) օգտակար գործիք է ստուգումների անցկացման և Իրանի միջուկային ծրագրի մոնիտորինգի համար` ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: