-
05.03.2018|
21:45
Լոս Անջելեսում «Օսկար» կինոմրցանակաբաշխության հաղորդավար Ջիմի Քիմելը «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթած կինոնկարին արձանիկի շնորհման պահին կատակել է:
-
05.03.2018|
21:44
Իսրայելը նախկինի պես պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների, սակայն նման երկխոսության համար բովանդակալից ծրագիր է անհրաժեշտ, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին:
-
05.03.2018|
21:41
Կառավարության փետրվարի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի միջև ուշագրավ խոսակցություն կայացավ: Ռոբերտ Հարությունյանին Կարեն Կարապետյանը հարցրեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանների գործունեության տնտեսական պլանների մասին: Հարությունյանն ասաց, որ դեռևս 2017 թվականի օգոստոսից մշակել են դեսպանների ներդրումային պլանը:
-
05.03.2018|
20:16
Սիլվիո Բեռլուսկոնիի կոալիցիան ու «5 աստղ» պոպուլիստական շարժումն ամենաշատ ձայներն են ստացել Իտալիայի խորհրդարանական ընտրություններում: Բայց այդ ձայները մեծամասնություն ձևավորելուն չեն բավարարում` ընտրողները պատժեցին ձախկենտրոնամետ կառավարությանը` ինչպես ամբողջ Եվրոպայում:
-
05.03.2018|
18:54
Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածությունը կքվեարկի մարտի 14-ին: Դա հավաստել է խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը ARD հեռուստաալիքի եթերում:
-
05.03.2018|
18:54
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է «մաքրել» ահաբեկիչներից սիրիական Մանբիջը։
-
05.03.2018|
18:53
Գվատեմալան պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ՝ հայտարարել է նախագահ Ջիմի Մորալեսը։ «Նախագահ Թրամփի համարձակ քայլը քաջալերել է մեզ»,- ասել է Մորալեսը:
-
05.03.2018|
18:52
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցության մասնակցությամբ «Առաջ, Իտալիա» աջ կենտրոնամետ կոալիցիան մեծամասնություն է ստանում Սենատի ընտրությունների արդյունքներով` հավաքելով 36 տոկոս ձայն։ Այսպիսին են քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակել է Rai News 24 հեռուստաալիքը՝ ՆԳՆ-ի հաշվարկների նախնական տվյալներով։
-
05.03.2018|
18:51
Մեքսիկական Eluniversal պարբերականը երկար հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի նախապատմությանը և քննադատել Մեքսիկայի իշխանություններին ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու համար:
-
05.03.2018|
18:49
Լոս Անջելեսում Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։