Մարտի 5-6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Էկրաններին է ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմը: Մինչ ֆիլմի պրեմիերան «Իրատեսին» տված հարցազրույցում Տիգրան Նալչաջյանն ասաց, որ բավական լավ դերասանական խաղ է ստացվել, նույնիսկ էպիզոդիկ դերերը վստահվել են լավ դերասանների:
Տարիները գլորվում են ու պատմության ոտնահետքերն ավելի հստակ են դառնում: Ավելի պահանջկոտ է հնչում` «Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը»: Ավելի հստակ է դառնում` «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»։
Անկարան խնդիր չունի Մոսկվայի հետ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» թուրքական ռազմական գործողության պատճառով` հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում՝ վերադառնալով աֆրիկյան երկրներ շրջագայությունից:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին բարձրացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցն ու հայտարարել, որ պատրիարքարանն այժմ հայտնվել է «պատանդի» կարգավիճակում:
Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին հանկարծամահ է եղել 31 տարեկանում: Տոսկանական ակումբը գտնվում է ՈՒդինեզեում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «ՈՒդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում:
Մոսկվայում հարձակման է ենթարկվել ՌԴ նախագահի թեկնած Քսենիա Սոբչակը: Իր Twitter-ում նա գրել է, որ իրեն հրել և վայր են գցել, հետո անհայտ հեղուկ են լցրել վրան` բղավելով «Ժիրինովսկու համար»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը` ամփոփելով «Ձիթենու ճյուղ» գործողության հերթական փուլը, հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի գավառում հունվարի 20-ից 2612 ահաբեկիչ է չեզոքացվել։
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...