-
03.03.2018|
16:05
Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
-
03.03.2018|
16:04
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հակազդի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` պողպատի և ալյումինի ներմուծման հարկեր սահմանելու որոշմանը, հայտնել է Welt թերթը:
-
03.03.2018|
16:00
Թուրքական ԶԼՄ-ներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը, գրում է Ermenihaber-ը։ Իշխանամետ «Milliyet»-ի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։
-
03.03.2018|
15:58
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության դադարեցված գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել` հայտնում է թուրքական Diken-ը:
-
03.03.2018|
15:41
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվում է ինքնավար մարզի կառավարության ղեկավարումից և իր փոխարեն առաջարկում է բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի թեկնածությունը:
-
03.03.2018|
15:40
Նախագահ Սերժ Սարգսյանն ընտրությունից հետո ընդունել է Արմեն Սարգսյանին և շնորհավորել, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:
-
03.03.2018|
15:38
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արմեն Սարգսյանին` ՀՀ չորրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ.
-
03.03.2018|
15:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին:
«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
03.03.2018|
15:35
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին բանակցություններն ամփոփել են հայտարարություններով:
-
03.03.2018|
15:34
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին։