«Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 2-ը չեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին` Սասուն Միքայելյանը և Էդմոն Մարուքյանը: ՀՀ նախագահի ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել են 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։
Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: «Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանա ՈՒայթը՝ հավելելով․ «ԱՄՆ հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը այս մասին քաջ տեղյակ է»:
Ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ «ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։
Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ` ասել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Նրա կարծիքով` արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր:
ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը, Ազգային ժողովի քառօրյային և այլ հարցերի, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջարկը՝ անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, անհաջող ու անհեթեթ է: «Ինչպե՞ս կարելի է նման առաջարկ անել:
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելը հարգանքի տուրք էր` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանը 2017-ին արձանագրել է վերջին 10 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,5 տոկոս` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
2018-ի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:
Անկախ այն հանգամանքից, թե սահմանադրությամբ որքան է կրճատվել ապագա նախագահի լիազորությունները, այդուհանդերձ, երկիրն առաջին անգամ փոփոխված կառավարման համակարգով նախագահ է ընտրում, որին, պարզվում է, տեղյակ է միայն խորհրդարանը:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...