-
01.03.2018|
13:35
Exxon Mobil Corp-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական պետական նավթային հսկա «Ռոսնեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից:
-
01.03.2018|
13:34
Ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
01.03.2018|
13:33
Եվրախորհրդարանում սկսվել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» միջոցառումը, որի շրջանակում անցկացվելու է երկու նիստ:
-
01.03.2018|
13:20
ԱԺ-ն միաձայն ընդունել է «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարությունը»:
-
01.03.2018|
13:00
Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է Կիպրոսի նախագահի պաշտոնը: Փետրվարի 4-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Անաստասիադիսը հաղթել էր ձայների 55,99 տոկոսով:
-
01.03.2018|
12:57
2018-ի փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին լրացել է ՀՀ նախագահի առաջադրման ժամկետը և ԱԺ նախագահը հայտարարել է. «2015-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
-
01.03.2018|
12:56
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
-
01.03.2018|
12:53
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաշար Ասադի կառավարությանը՝ հաղթելու «ահաբեկչական սպառնալիքները»:
-
01.03.2018|
12:21
28.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։
-
01.03.2018|
12:20
Հունիսի 6-14-ն անցկացվելիք Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է Սուրեն Բագրատունին (ԱՄՆ/Հայաստան):