-
28.02.2018|
00:41
Թուրքիայում մի խումբ մտավորականներ դատի են տվել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ իրենց հասցեագրված վիրավորանքների համար: Սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը վերջ տալու կոչով իշխանություններին դիմած 170 մտավորականներին Էրդողանն անվանել էր «դավաճաններ», «անխիղճներ» ու «անբարոյականներ»:
-
28.02.2018|
00:40
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի մասը տրամվայի ուղեգծերից տարանջատող պատնեշին: Վթարից ոչ ոք չի տուժել: Նախագահը փոխել է ավտոմեքենան և շարունակել ճանապարհը Բոխնիա:
-
28.02.2018|
00:39
ՀՀԿ-ն ուխտադրուժ կերպով ՀՀ վարչապետի պաշտոնին առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը` ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
28.02.2018|
00:39
The Telegraph-ը գրում է, որ ակումբը դեռ որոշում չի կայացրել Արսեն Վենգերի վերաբերյալ, սակայն ղեկավարությունը նրան փոխարինող է փնտրում:
-
28.02.2018|
00:38
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017 թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:
-
28.02.2018|
00:37
Երևանը չի հաստատում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո կհանդիպեն ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու նպատակով:
-
28.02.2018|
00:35
Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցին։ Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
-
28.02.2018|
00:34
Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցեց գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը ապրիլի 11-ի նախագահական ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրվել էր փետրվարի 8-ին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում:
-
28.02.2018|
00:29
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված «ՍԱՊԾ թույլտվությունների» համակարգի շնորհիվ ավտոմատացվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքների համար տրամադրվող թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերի ներկայացման գործընթացը:
-
28.02.2018|
00:27
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ: