Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր:
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես հասկացավ, որ քաղաքականությամբ պարբերաբար չեն զբաղվում, և չի լինում այնպես, որ մի օր Հայաստանում քաղաքական ինչ-որ հայտարարություն անես, հաջորդ օրը դրանք թողնես օդում ու «թռչես» ԱՄՆ:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մտավորականների, արվեստագետների հետ, փորձում է դաշտն ընկալել, իր մոտեցումները ներկայացնել: Հանդիպումներ են նախատեսվում նաև ստեղծագործական միությունների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:
Փետրվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողներին ասուլիսի էին հրավիրել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը և ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: Թեման` Հայաստանի տնտեսությունը 2017-ին` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում:
Անհատի մեծագույն ձախողումներից մեկն այն է, երբ իրեն համարում է քրիստոնյա, բայց իսկության մեջ ապրում է հոգևոր թմրության շղթաներում: Թմբիրով պարուրված հոգին ունակ չէ արձագանքելու մարդկանց հետ փոխհաղորդակցությանը, նկատելու, թե ինչպիսին պիտի լինի աստվածային լույսից բխող անշահախնդիր ճառագումը ամեն մի անհատի հանդեպ:
Երբ այլեւս անզօր ու անօգնական եմ շինելու: Դուն կը հեռանաս, Տէ՜ր, ձգելով աւերակ մը հողին, աւազին, նեխումին, տարրերուն, որդին ու մոռացութեան, ձգելով ոսկորգանկ մը ահաւոր պարապութիւնով:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...