26.02.2018|
23:53
ՀՀԿ և ՀՅԴ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՍԴ հնչակյան կուսակցության, ռամկավար-ազատական կուսակցության ղեկավարների, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայապահպանությանն առնչվող հրատապ հարցեր։