Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 
  • Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

    22.02.2018| 17:00
    «Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար: Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձևերի կիրառման փայլուն դրսևորումներ են»:
  • Նալբանդյան. Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը

    Նալբանդյան. Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը

    22.02.2018| 16:58
    Ակնհայտորեն Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել մեր տարածաշրջանում համագործակցային մթնոլորտի ձևավորումը` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
  • Էդուարդ Նալբանդյան. Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար

    Էդուարդ Նալբանդյան. Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար

    22.02.2018| 16:57
    Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է:
  • Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած 3 միլիարդ դոլարի պայմանագրերի մասին պետդեպի հայտարարություններին

    Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած 3 միլիարդ դոլարի պայմանագրերի մասին պետդեպի հայտարարություններին

    22.02.2018| 16:55
    Ռուսաստանը փորձում է պաշտպանվել ռիսկերից, ռազմատեխնիկական համագործակցության շուկայում ԱՄՆ-ի անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և կպայքարի այդ դրսևորումների դեմ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
  • Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդն է

    Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդն է

    22.02.2018| 16:54
    Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդն է: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել:
  • Ռիչարդ Միլս. ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակի առնչվում են Հայաստանին

    Ռիչարդ Միլս. ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակի առնչվում են Հայաստանին

    22.02.2018| 16:52
    Փետրվարի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում: Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները:
  • Այս շաբաթ ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

    Այս շաբաթ ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

    22.02.2018| 16:51
    ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու:
  • Սուրեն Կարայան. 2017-ին արձանագրվել է արտահանման 25,2 տոկոս աճ

    Սուրեն Կարայան. 2017-ին արձանագրվել է արտահանման 25,2 տոկոս աճ

    22.02.2018| 16:49
    Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է հանձնարարականների կատարման, նախարարության գերակա խնդիրների ու 2018-ի ծրագրերի մասին:
  • Հայաստանի ավտոճանապարհները անցանելի են, Լարսը բաց է

    Հայաստանի ավտոճանապարհները անցանելի են, Լարսը բաց է

    22.02.2018| 16:32
    Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
  • Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

    Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

    22.02.2018| 16:21
    Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որին մասնկացել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Մայիսի 10-12-ն անցկացվող մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: