-
19.02.2018|
14:14
Իրանի ԱԳՆ նախարար Ջավադ Զարիֆը «կրկես» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Մյունխենի ավտանգության համաժողովում, որի ընթացքում նա անօդաչու թռչող սարքի բեկոր է ցուցադրել, որ իսրայելցի զինվորականները խփել են փետրվարի 10-ի գիշերը։
-
19.02.2018|
14:13
Իրանը պատրաստ է ռազմական տեխնիկա և հանդերձանք մատակարարել Իրաքին՝ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի շրջանակում` հայտնում է Իրանի ՊՆ-ն։
-
19.02.2018|
14:12
Նա մտադիր է մասնակցել Բարսելոնում անցկացվող Mobile World Congress ամենամյա համաժողովի ընթրիքին: Ֆելիպե VI-ը վերջին անգամ Կատալոնիա էր այցելել 2017-ի օգոստոսի 27-ին՝ Բարսելոնում և Կամբրիլսում ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:
-
19.02.2018|
14:06
Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի տարածքում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքից իրենց ուղղությամբ արձակված հրթիռի:
-
19.02.2018|
14:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով սկանդալային հետաքննությանը:
-
19.02.2018|
14:03
Թեհրանը կպատասխանի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր շահերը չապահովվեն` հայտարարել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
19.02.2018|
14:02
Դաղստանի Կիզլյար քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Բարեկենդանը տոնողների ուղղությամբ:
-
19.02.2018|
14:01
Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆսթադտը BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները չեն ընդունում ֆինանսական և առևտրային արտոնությունների պահպանման գաղափարը, երբ զուգահեռաբար սահմանափակվում է Միացյալ Թագավորության տարածքում ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
-
19.02.2018|
14:00
Այսօր առավոտյան Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են, լեռնային գոտիներում` ձյան կամ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
19.02.2018|
13:57
Փետրվարի 11-17-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2500 կրակոց: