-
17.02.2018|
23:35
Անկարան պատերազմ չի վարում Սիրիայում, խոսքն ահաբեկչության դեմ պայքարի մասին է` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ անվտանգության հարցերով 54-րդ մյունխենյան համաժողովում։
-
17.02.2018|
23:31
Ռուսաստանը հույս ունի, որ Բրյուսելը թույլ չի տա, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը վերածվի ռուսաֆոբ նախագծի` ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում:
-
17.02.2018|
23:30
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի երկրներին սպառնացող ռուսական վտանգի հայտարարություններն «անտրամաբանական առասպել» է անվանել:
-
17.02.2018|
23:29
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը համագումարում հայտարարել է, որ հավատարիմ են լինելու «Ելք» դաշինքին։
-
17.02.2018|
23:29
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարեց, որ նախագահ Էդմոն Մարուքյանը հաջողակ մարդ է։ Նրա կարծիքով՝ Մարուքյանն անցել է երկար ու բարդ ճանապարհ և հասել է հաջողությունների։
-
17.02.2018|
23:28
«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ «Ելքի» կազմում ընդգրկված երեք կուսակցությունները կմիավորվեն և ինքը կմասնակցի միասնական համագումարի։
-
17.02.2018|
23:27
Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ պլանից՝ խորհուրդ տալով չհրաժարվել նաև ԱՄՆ-ին` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:
-
17.02.2018|
23:26
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի երկրորդ օրը քննարկվել է ՈՒկրաինայի արևելքում Կիևի չվերահսկվող տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը:
-
17.02.2018|
23:25
Բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվե չի կարող լինել` Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
-
17.02.2018|
19:16
Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։