-
17.02.2018|
13:36
ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկյան ավիահարվածի հետևանքով բազմաթիվ ռուս վարձկաններ էին զոհվել:
-
17.02.2018|
13:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին և ելույթ ունենալու:
-
17.02.2018|
13:34
Թուրք զինվորականները սիրիական քրդաբնակ Աֆրին շրջանում ռազմական գործողությունների ընթացքում կիրառել են թունավոր նյութեր պարունակող արկեր, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Տուժել է 6 մարդ:
-
17.02.2018|
13:33
Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բազմիցս իրենց հրապարակումներում անդրադարձած Մեհմեդ և Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման։
-
17.02.2018|
13:32
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ուրախ է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:
-
17.02.2018|
13:31
Եթովպիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, երբ վարչապետ Հայլեմրիամ Դեսալեգնին երկրում քաղաքական ճգնաժամի և անկարգությունների ֆոնին հայտարարել է իր հրաժարականը:
-
17.02.2018|
13:30
Ֆրանսիացի թավջութակահարուհի Օֆելյա Գայարը ոստիկանություն է դիմել, երբ հինգշաբթի երեկոյան Փարիզի մերձակայքում կողոպտիչը նրա ձեռքից խլել է 18-րդ դարի թավջութակը:
-
17.02.2018|
13:29
Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն և ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի համանախագահությամբ` հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
-
17.02.2018|
13:17
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին, ժամը 15:00-16:30-Ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար, կներկայացվեն նաև սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:
-
17.02.2018|
13:08
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական էջից: