-
15.02.2018|
13:19
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Նիդերլանդներ՝ կնոջ ծննդավայրը:
-
15.02.2018|
13:18
Կրեմլը պնդում է՝ Սիրիայում վարձկանները կապ չունեն Ռուսաստանի զինված ուժերի հետ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հավաստմամբ՝ եթե անցած շաբաթ ամերիկյան օդային հարձակումների հետևանքով սպանվել են ռուսաստանցիներ, նրանք զինվորներ չեն եղել:
-
15.02.2018|
13:18
Հայաստանի տարածքում փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։
-
15.02.2018|
13:17
Կրակոցներ են հնչել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում: 19-ամյա երիտասարդը՝ դպրոցի նախկին սանը, առնվազն 17 մարդու է սպանել:
-
15.02.2018|
12:59
Պաբլո Պիկասոյի խորթ դուստր և ժառանգ Քեթրին Յուտեն Բլեն գեղանկարչին և նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նվիրված թանգարան կբացի Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կցուցադրվի նկարչի 1000 կտավ։
-
15.02.2018|
12:58
Տեր-Պետրոսյանը և «Կոնգրեսը» մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու կարիք չեն զգում` համարելով, որ իրենք սպառիչ բացահայտել են մարտի 1-ի ոճրագործությունը բոլոր ասպեկտներով` ասել է ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը:
-
15.02.2018|
12:57
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչև փետրվարի 18-ը Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
-
15.02.2018|
12:56
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրել են «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։
-
15.02.2018|
12:56
Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձել է Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։
-
15.02.2018|
12:55
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: