-
14.02.2018|
15:48
«Հայկական ժամանակը» գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին»:
-
14.02.2018|
15:47
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ` հայտնում է «Անադոլուն»:
-
14.02.2018|
15:47
Իրանն առայժմ Հայաստանին ավելի էժան գազ չի առաջարկել, քան ռուսականն է` ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությունը, որ Իրանը գազամատակարարումների բանակցություններ է վարում և «հարմար գներ» առաջարկում:
-
14.02.2018|
15:46
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ընդվզել է իշխանությունների կողմից Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։ Նա իր Twitter-ի էջում գրել է. «Պետությունը պատրիարքարանում հարկադիր կատարողին նշանակելու համար սովորելու արժանի ինտրիգներ իրականացրեց։ Բայց մենք հարկադիր կատարողին չենք ընդունում։ Ցանկանում ենք նոր պատրիարք ընտրել»։
-
14.02.2018|
15:45
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել:
-
14.02.2018|
15:44
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հեռանում է կուսակցության ղեկավարի պաշտոնից: ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնի համար Շուլցն առաջադրել է Անդրեու Նալեսի թեկնածությունը, որ ղեկավարում է Բունդեսթագի խմբակցությունը:
-
14.02.2018|
15:43
Ֆրանսիան պատրաստ է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է AFP-ը:
-
14.02.2018|
15:42
Դանիայի թագուհի Մագրեթ 2-րդի ամուսին արքայազն Հենրիկը մահացել է 84 տարեկանում` հայտնում է թագավորական պալատի կայքը:
-
14.02.2018|
15:42
Եվրոպական հանձնաժողովը ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմածովային ուժերի նավերը խոչընդոտում են հորատման աշխատանքների իրականացմանը՝ գազի ծովային հանքավայրում` փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է DW.com-ը:
-
14.02.2018|
15:41
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Ելքի» նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվելիք մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին: