-
12.02.2018|
22:06
Շուտով, Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչ Գրիգորի Լեպսն իր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» համերգային ծրագրով, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ 2018 թվականի փետրվարի 24-ին:
-
12.02.2018|
16:18
Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
-
12.02.2018|
16:15
Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։
-
12.02.2018|
16:13
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքի խախտման մեջ՝ իտալական հորատող նավի արգելափակման պատճառով, որ պետք է մշակեր գազային հանքավայրը Կիպրոսի հարակից ջրերում։
-
12.02.2018|
16:12
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերակազմավորել իսլամը Ֆրանսիայում, որ ամրապնդի «ազգային ամբողջականությունը»։ «Մենք աշխատում ենք Ֆրանսիայում իսլամի վերակազմավորման վրա` ինչպես իսլամը մեկնաբանենք։ Դա չափազանց կարևոր է»,- ասել է Մակրոնը։
-
12.02.2018|
16:12
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է անում կազմակերպել «միասնականության տարի»՝ հակառակ «ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության», որ փորձում են բաժանել Իրանին իր դաշնակիցներից։
-
12.02.2018|
16:10
Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայը բոյկոտել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եկեղեցական քարոզը՝ թույլ չտալով սկսել: «Ակօսը» գրում է, որ Աթեշյանը քարոզը կարողացել է շարունակել միայն թուրքական ոստիկանության՝ միջամտելուց հետո:
-
12.02.2018|
16:09
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին:
-
12.02.2018|
16:08
Անվտանգության հարցերով ԱՄՆ ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները:
-
12.02.2018|
16:07
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, վաղը օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 4-6 աստիճանով: