-
12.02.2018|
09:38
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
-
12.02.2018|
09:37
Թուրքիայի գլխավոր քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (HDP) նոր առաջնորդների է ընտրել կուսակցական համաժողովի ժամանակ, որը, իրենց խոսքով, իշխանությունները փորձում էին տապալել՝ հարյուրավոր անդամների ձերբակալելով:
-
12.02.2018|
09:36
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
-
12.02.2018|
09:35
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Հայաստան և Արցախ այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ կոչ են արել կողմերին բարեխղճորեն կատարել Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտավորությունները։
-
12.02.2018|
09:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի հետ:
-
12.02.2018|
09:25
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ` սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ), ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության անդամների և Արամ Սարգսյանի դեմոկրատական կուսակցության հետ:
-
12.02.2018|
09:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը: «Նախագահը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
12.02.2018|
09:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել մոռացության չմատնել Թուրքիայի պետականության ակունքները, այդ թվում՝ 600 տարվա Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:
-
12.02.2018|
09:20
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկշաբաթա ուղևորության է մեկնելու Մերձավոր Արևելքի երկրներ: Նա կլինի Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Քուվեյթում:
-
12.02.2018|
09:16
Մինչև մարտի 2-ին ՀՀ նախագահի ընտրությունները ժամանակը օր առ օր կրճատվում է: Պաշտոնական տեղեկատվության կայուն մասն են դարձել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները` Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Ստեփանակերտ: