-
-
10.02.2018|
09:21
Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ` հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
-
10.02.2018|
09:20
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` ասված Է երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ. «Հանրապետության նախագահն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Պետերբուրգի համաժողովին մասնակցելու Վլադիմիր Պուտինի հրավերը, որտեղ Ֆրանսիան պատվավոր հյուր Է լինելու»:
-
10.02.2018|
09:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում հանդիպումների արդյունքները:
-
10.02.2018|
09:18
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
-
10.02.2018|
09:17
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին և կարևորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու և զարգացման հեռանկարները նախանշելու առումով:
-
10.02.2018|
09:16
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ծանոթանալու 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018-ի անելիքներին։
-
10.02.2018|
09:15
Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Հիմնադրամը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց նախարարությանը։
-
10.02.2018|
09:14
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու «Ծառուկյան» խմբակցությունն առանձին են հանդիպելու ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` բնապահպանության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
-
10.02.2018|
09:12
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գրություն է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` իր բարեմաղթանքները բերելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։