-
08.02.2018|
12:55
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Թեհրանում քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցն ու ընդգծել Անկարայի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը` հայտնում է IRNA գործակալությունը։
-
08.02.2018|
12:53
ՀՀԿ-ն քննարկումներից չի խուսափի` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը վերանայելու ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկին։
-
08.02.2018|
12:51
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումները ՀՀԿ-ի հետ հեռակա սկսվել են։
-
08.02.2018|
12:50
Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 9-11-ին՝ առանձին շրջաններում, փետրվարի 12-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
08.02.2018|
10:46
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
-
08.02.2018|
10:45
Կառավարությունն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի բենզինի և դիզվառելիքի թանկացման հարցով, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
08.02.2018|
10:43
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է պետդեպի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջետ Բրինկի գլխավորած պատվիրակությանը և ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը։
-
08.02.2018|
10:42
Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին` հայտնում է «Թուրանը» և նշում, որ այդ կուսակցությունները մասնակցություն չունեն Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին և նրանց առաջնորդները շատ քիչ են հայտնի հանրությանը:
-
08.02.2018|
10:41
Երբևիցե չեմ կոմպլեքսավորել ու չեմ կաշկանդվում` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անելու նախագծին:
-
08.02.2018|
10:39
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Նրանք մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: