-
08.02.2018|
10:38
«Ծառուկյան» դաշինքը առաջիկայում կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
-
08.02.2018|
10:37
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կուսակցական ժողովում խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում հանդիպման մասին:
-
08.02.2018|
10:37
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ թանկացումների դեմ պայքարող ժողովրդին փողոցում պահելը ճիշտ չէ։
-
08.02.2018|
10:36
Նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:
-
08.02.2018|
10:35
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Ճապոնիայում ասել է, որ շուտով ԱՄՆ-ը նոր, խիստ պատժամիջոցներ կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ՝ ստիպելու, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրերից և բալիստիկ հրթիռների փորձարկումներից:
-
08.02.2018|
10:34
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են եղել հակամարտության կարգավորման համար»:
-
08.02.2018|
10:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պարզաբանում արտահերթ նախագահական ընտրությունների որոշումը: Նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի խոսքով՝ Իլհամ Ալիևը որոշել է հոկտեմբերի 17-ին նշանակված նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնել՝ հաշվի առնելով ներքին և արտաքին հանգամանքներ:
-
08.02.2018|
10:29
ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահի թեկնածուների գրանցմանն անհրաժեշտ ստորագրությունների ստուգումն անցել են 8 հավակնորդ:
-
08.02.2018|
10:26
1000- մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Ամեն ձախողումի մեջ ապագա հաջողության հատիկ կա: Բարությունը լեզու է, որ կարող են լսել խուլերն ու տեսնել կույրերը:
-
07.02.2018|
18:52
Փետրվարի 6-ին Հրազդանի թիվ 8 դպրոցում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությունը: