-
07.02.2018|
11:14
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշել են առանձնանալ:
-
07.02.2018|
11:13
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար զարմանալի է՝ ինչու՞ է կառավարությունը պատրաստվում դռնփակ նիստեր անցկացնել։ «ՈՒմի՞ց, ինչի՞ց թաքուն եք ուզում ինչ որոշեք»` ԱԺ հայտարարությունների ժամին հարցրեց Գևորգ Պետրոսյանը։
-
07.02.2018|
11:12
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը ուզում է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։
-
07.02.2018|
11:10
Փետրվարի 6-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպան տիկին Մայա Դաղերին: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:
-
07.02.2018|
11:09
Լոնդոնի դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը: Ասանժին նախկինի պես ձերբակալություն է սպառնում, եթե որոշի լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը:
-
07.02.2018|
11:08
Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլի 11-ի նախագահական ընտրությունները և մտադիր է բողոքի ակցիաներ սկսել նախընտրական քարոզարշավի դեմ` հայտարարել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:
-
07.02.2018|
11:06
Ամիսներ տևած լռությունից հետո Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանեց Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ օգոստոսին ուղարկված դիմումին:
-
07.02.2018|
11:06
«Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ հայ- թուրքական արձանագրությունները չեն իրագործվում»` ԱԺ-ում ասուլիսում հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:
-
07.02.2018|
11:03
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին մեկնել է Կորսիկա: Նրա երկօրյա այցն ուղեկցվում է կորսիկացի ազգայնականների կազմակերպած անկախության համար ցույցերով:
-
07.02.2018|
10:54
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն իշխանություններին կոչ է արել «անհապաղ վերականգնել Սիրիայի կառավարության հետ կապերը` այդ երկրում խաղաղության ու կայունության համար, երաշխավորել Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու դադարեցնել արյունահեղությունը»: