-
05.02.2018|
08:09
Թուրք զինվորականները պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ շրջանում, եթե ահաբեկիչները չլքեն այդ գոտին` ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
-
05.02.2018|
08:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` Կոնգրեսի Հանրապետական խմբակցության հրապարակած հուշագիրը ամբողջապես արդարացնում է իրեն:
-
05.02.2018|
07:37
Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կհռչակվի հայերի ցեղասպանության հիշատակի օր և հայերի ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը կվերադառնա խորհրդարան, ֆրանս-թուրքական հարաբերությունները հայտնվեցին հերթական ճգնաժամում:
-
05.02.2018|
07:33
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
04.02.2018|
19:55
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է միջուկային նոր դոկտրինը: Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային ու Իրանին նվիրված են առանձին գլուխներ:
-
04.02.2018|
15:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է գնացել՝ ծանոթանալու 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018-ի անելիքներին:
-
04.02.2018|
15:23
Հայաստանում 2017-ի վերջին պաշտոնապես գրանցված է 70 236 գործազուրկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվում ամենաշատը՝ 18 073 մարդ, 35-44 տարեկան անձինք են։
-
04.02.2018|
15:22
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:
-
04.02.2018|
15:21
Նախագահ Սերժ Սարգսյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին այցելել է առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
-
04.02.2018|
15:19
Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Նա այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել հյուրանոցային համալիրներում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: