04.02.2018|
04:44
Իսրայելում Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում, մինչև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը չլուծվի` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: Թել Ավիվում ելույթ ունենալով Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի միջազգային համաժողովում, Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ Գերմանիայի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի միայն բանակցային լուծումից հետո: