-
02.02.2018|
15:33
Փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի միջեկեղեցական աղոթք Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Էջմիածնում գումարված նիստի առիթով:
-
02.02.2018|
15:32
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
-
02.02.2018|
15:30
Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
-
02.02.2018|
15:28
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերով.
-
02.02.2018|
05:51
Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կստանան ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանից` տեղեկացնում են «Հայաստան» հիմնադրամից: Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
-
02.02.2018|
05:49
Հայաստանը 111-րդն է Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում՝ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցը պատրաստել է բրիտանական «Էկոնոմիստի» հետազոտական ընկերությունը` երկրները գնահատելով 0-10- բալանոց համակարգով:
-
02.02.2018|
05:47
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ կյանքի կոչել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կողմերի պայմանավորվածությունները` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ ասուլիսի ժամանակ:
-
02.02.2018|
05:45
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին տվյալներով` նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է՝ նախընտրական արշավի մեկնարկից հետո առաջին անգամ հասնելով 70 տոկոսից նվազ ցուցանիշի:
-
02.02.2018|
05:44
Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով նրանք ցկյանս զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
-
02.02.2018|
05:43
Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահական ընտրություններում
առաջադրում է նախագահ, 2003-ից երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը` հայտարարել է «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Նախագահական ընտրությունները հոկտեմբերի 18-ին են, նախագահը կընտրվի 7 տարով: