Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որը բավական ընդգրկուն փաթեթ է և ենթադրում է նոր մոտեցումներ ու գաղափարների իրականացում:
...թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը:
Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչև մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը:
Շարունակվում է արշավն ազգային արժեքների ու դեմքերի դեմ: Սա համակարգված ծրագիր է, որն այժմ իրականացվում է: Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի և այլ արժեքների դեմ: Այժմ հերթը ազգային հերոսներինն է, որոնք կարող են առաջնորդել ազգերին: Առաջնորդների էներգետիկան ի վիճակի է հրաշքներ գործելու:
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» օրինագիծը քննարկումների ու քննադատության մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, հատկապես տուգանքների մեծ չափի առումով։
Ե՞րբ է մարդն ապավինում ժամանակին: Սովորաբար` երբ սպասելիք չունի ներկայից ու հույսը ապագայի վրա է: Անցյալը ժամանակ չէ, այլ հիշողությունների մեջ ապրող իրականություն, ներկան անցողիկ պահ է, ապագան նույնանում է ժամանակի հետ:
Հայաստանում Արմեն Սարգսյանի առաջին հարցազրույցից հետո հեքիաթը փոխվում է:
Հայոց մեջ հեքիաթը երկար տարիներ` «Խելացի ես ու անգին ես, թագավոր ախպեր, Գագիկ Ծառուկյան» մոտիվներով էր:
Բարեգործությունն առանց հավատի ունայնություն է, քանզի Բարերար Աստված մարդկանց ողորմում է ըստ մարդու գիտակցության և պահանջում, որ յուրաքանչյուր ոք իր ունեցվածքից բաժին հանի եկեղեցուն:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...