-
01.02.2018|
13:00
ԱՄՆ-ի ապացույցներն ընդդեմ Իրանի համոզիչ չեն` ասել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան Եմենի հութի ապստամբներին Իրանի կողմից հրթիռների մատակարարման ապացույցների հետազոտման գործընթացին մասնակցելուց հետո:
-
01.02.2018|
12:58
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
-
01.02.2018|
12:57
Լոնդոնի «Արսենալը» ռեկորդային գնով պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ- Էմերիկ Օբամեյանգի հետ: Բրիտանական մամուլը գրում է որ Օբամեյանգի տրանսֆերի գործարքը 56 միլիոն ֆունտ ստեռլինգ է` ավելի քան 79 միլիոն դոլար է:
-
01.02.2018|
12:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով։ Չնայած ավանդույթին՝ Մելանյա Թրամփը Կոնգրես է ժամանել Դոնալդ Թրամփից առանձին։
-
01.02.2018|
12:49
Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ` գրում է թուրքական «Աքշամը» և Միշելի հայտարարությունը որակում սկանդալային:
-
01.02.2018|
12:47
Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ընթանալ հակամարտության բոլոր կողմերին լսելու ճանապարհով` ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
-
01.02.2018|
12:46
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքից լուսանկարներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և գրել.
-
01.02.2018|
12:45
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպումից հետո բուհի դեկանները ներկայացրել են հանդիպման մանրամասները:
-
01.02.2018|
12:44
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:
-
01.02.2018|
12:43
Nord Stream 2 ընկերությունը ստացել է Գերմանիայի ջրատարածքներում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության թույլտվությունը` նշված է ընկերության կայքում: