Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
քննարկել են իրավիճակը Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և ՈՒկրաինայում:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ ՈՒկրաինայի մասով խոսվել է առաջիկայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու մասին:
Թուրքիայի նախագահը խոստանում է շարունակել գործողությունները Սիրիայում՝ չնայած ԱՄՆ նախագահի նախազգուշացումներին: Էրդողանի հետ հեռախոսազրույցում Թրամփը հորդորել է «խուսափել որևէ գործողություններից, որոնք կարող են կոնֆլիկտ հարուցել թուրքական և ամերիկյան ուժերի միջև»:
Հունվարի 25-27-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, հունվարի 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունն ուզում է դրանք առավել խորացնել ու ընդլայնել:
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը հայտնել է Աֆրինում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ԶՈՒ-ի և նրանց աջակցող խմբավորումների՝ ավելի քան 200 զոհի մասին:
Հունվարի 24-ին, ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ:
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու»` ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...