-
24.01.2018|
15:49
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
-
24.01.2018|
14:42
Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:
-
24.01.2018|
14:39
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ և շնորհավորել է նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
-
24.01.2018|
14:37
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։
-
24.01.2018|
14:34
Հայաստանի և Իրանի հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, և մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք` Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ երկրների միջև ձևավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, և Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններ է պահպանում:
-
24.01.2018|
14:32
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ հանդիպման ժամանակ։
-
24.01.2018|
14:31
Այսօր գիշերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կժամանի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին: Երկօրյա այցի ընթացքում Թրամփը հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ պաշտոնյաների հետ:
-
24.01.2018|
14:30
Երեկ հեռախոսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում: «Անադոլուի» հաղորդմամբ, Էրդողանը զանգահարել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո: Կրեմլի հաղորդմամբ` Պուտինն ընդգծել է, որ պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
-
24.01.2018|
14:25
Դավոսում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
-
24.01.2018|
12:38
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր նախագիծ է` ասել է Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին: