23.01.2018|
13:29
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի կարծում, որ ԱՄՆ-ը սիրիական Աֆրինում բախվել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի հետ։ «Ոչ, ես ամենևին չեմ կարծում, որ դուք կարող եք տեսնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին միմյանց դիմակայելիս»,- ասել է Թիլերսոնը լրագրողներին։ Նա հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Անկարան ունի ահաբեկիչներից պաշտպանության իրավունք։ Թիլերսոնը Թուրքիային «զսպվածության ու ընտրողականության» կոչ է արել։