21.01.2018|
21:14
Մոսկվայում Հյուսիսային Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը կոչ է արել կանգնեցնել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: «Թուրքական ՌՕՈՒ-ն սկսել է ռմբակոծել Բուլբուլ նահանգը… Աֆրինի դեմ նման գործողության սատարումը մեծ սխալ է: Ռուսաստանը պետք է կանգնեցնի և չեղարկի գործողության կանաչ լույսը, որ տրվել է Թուրքիային, և չլինի այսպիսի ռեժիմի կողմում: Ռուսաստանն ինքն էլ գիտի, որ թուրքական ֆաշիստական ռեժիմը ահաբեկիչների օջախն ու գործակիցն է»,- ասել է նա: