-
21.01.2018|
21:12
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցության վրա:
-
21.01.2018|
21:11
Հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
21.01.2018|
21:10
Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքսիս Սանչեսն այսօր բժշկական ստուգումներ են անցնում, Մխիթարյանը՝ «Արսենալ», Սանչեսը՝ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելու համար, հաղորդում է Ֆրանսպրեսը: Ըստ հրապարակումների, երկու ֆուտբոլիստների տեղափոխության բանակցությունները մոտ են ավարտին:
-
21.01.2018|
21:07
Թուրքական զինուժը հայտարարում է, թե հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների Սիրիայի Աֆրին շրջանում:
-
21.01.2018|
21:05
ԱՄՆ-ը կաջակցի Իսրայել-Պաղեստին, երկու առանձին պետությունների ստեղծմանը, եթե կողմերը գան համաձայնության` ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Եգիպտոսում՝ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:
-
21.01.2018|
21:04
Գերմանիան կողմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն` հաղորդում է Der Spiegel-ը: Բեռլինը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում Թեհրանի ապակայունացնող դերակատարման շուրջ, մասնավորապես՝ Եմենում ապստամբներին աջակցության, սիրիական հակամարտությանը և «Հըզբոլլահ» շիա խմբավորման գործողություններին Թեհրանի մասնակցության հարցով:
-
21.01.2018|
21:03
Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել: ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին` հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
-
21.01.2018|
20:52
Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ցամաքային գործողություն սկսելու մասին` ռմբակոծության հաջորդ օրը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել:
-
21.01.2018|
19:39
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսինհսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին:
-
21.01.2018|
19:30
Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։