-
17.01.2018|
01:38
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:
-
17.01.2018|
01:37
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային առաջարկել են չլքել Եվրամիությունը: Եվրախորհրդարանում ելույթում Տուսկը նշել է՝ եթե Լոնդոնը չփոխի իր հայացքները տեղի ունեցածի վերաբերյալ, բրեկզիտն իրականություն կդառնա «իր բոլոր բացասական հետևանքներով»:
-
17.01.2018|
01:36
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հեռացել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի պաշտոնից:
-
17.01.2018|
01:35
«Ելքի» նախատեսած երթը չի հրահրվում իշխանափոխության պահանջ դնելու համար` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
-
17.01.2018|
01:24
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության և բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին, դա Հունաստանին ֆինանսական միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր` միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում:
-
17.01.2018|
01:23
Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
-
17.01.2018|
01:22
Ռումինիայի վարչապետ Միխայ Թուդոսեն հրաժարական է տվել` իր սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցությունից զրկվելուց հետո:
-
17.01.2018|
00:31
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա։ Փարիզում նա կհանդիպի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։
-
16.01.2018|
23:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
-
16.01.2018|
19:01
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: