-
10.01.2018|
13:15
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ, Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի ծրագրերը:
-
10.01.2018|
13:14
Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում:
-
-
10.01.2018|
13:10
Հայաստանի տարածքում հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:
-
10.01.2018|
13:08
Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:
-
10.01.2018|
13:07
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Լոս Անջելեսում հանդիպել է տեղի հայկական մի շարք պարախմբերի ղեկավարների հետ՝ քննարկելու այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։
-
10.01.2018|
13:06
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
-
10.01.2018|
13:05
Հունվարի 19-ին, ժամը 17.00-ին, «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
-
10.01.2018|
13:03
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի քննադատությունը, հայտարարել է, որ նա այդ կերպ խոսելու իրավունք չունի, քանի որ վաղուց է «դուրս թռել իրենց շարքերից»:
-
10.01.2018|
13:02
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության միջոցով պայքարում է ոչ թե գյուլենականների, այլ բոլոր ընդդիմադիրների դեմ: