-
08.01.2018|
22:33
Թուրքական իշխանական շրջանակների հետ իր մտերիմ կապերով հայտնի թուրք սյունակագիր Աբդուլքադիր Սելվին «Հյուրրիյեթում» գրել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը դեմ է եղել ներկա նախագահ և այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մի շարք քայլերին դեռևս 2013-ից:
-
08.01.2018|
22:32
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրներին աջակցել երկխոսությանը, որը կնպաստի Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակի թուլացմանը, հայտնում է Reuters-ը:
-
08.01.2018|
22:32
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Թուրքիա-Հայաստան և Թուրքիա-Վրաստան սահմանին պատ չի կառուցվելու։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, թե Հայստանի և Վրաստանի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու փոխարեն պարզապես կտեղադրվեն սահմանների անվտանգությունը հսկող էլեկտրոնային սարքավորումներ։
-
08.01.2018|
22:31
Իսրայելի կառավարության ռազմա-քաղաքական կաբինետի նիստում քննարկվել է հյուսիսային սահմանում իրավիճակն ու Սիրիայում ռազմական բազաներ ստեղծելու իրանական փորձերի հարցը, փոխանցում է Mignews.com-ը:
-
08.01.2018|
22:30
Ռուսաստանը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից՝ ՌԴ-ից տարեկան մոտ 1,4 միլիարդ եվրո պահանջելու մասին ԵՄ հայցի բավարարման դեպքում` հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը:
-
08.01.2018|
22:29
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետև չի ընդունելու փախստականների: «Welt»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք այդ մարդկանց չենք դիտարկում փախստականներ, մենք ի դեմս նրանց տեսնում ենք մուսուլման զավթիչների: Մուլտիկուլտուրալիզմը սոսկ պատրանք է»:
-
08.01.2018|
22:28
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը ձերբակալվել է:
-
08.01.2018|
22:27
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան այցի ժամանակ որոշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ձի նվիրել:
-
08.01.2018|
22:26
Հայաստանի կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «ՀՀ կառավարության 2007-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010-ի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են կառավարության քննարկմանը` հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
-
08.01.2018|
22:24
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել օտար պետություններին չմիջամտել իր երկրի ներքին գործերին: «Որևէ պետություն չի կարող անվտանգ միջավայր ստեղծել` հարևան պետություններում անկայունություն սերմանելով»,- ասել է նա` դիմելով Թեհրանում համաժողովի մասնակիցներին: