-
06.01.2018|
18:33
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունները` հայտնում է Reuters-ը։
-
06.01.2018|
18:32
Թուրքիան կողմ է Սիրիայում առանց նախագահ Բաշար Ասադի մասնակցության ընտրությունների անցկացման օգտին` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
-
06.01.2018|
18:31
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու աշխատանքները:
-
06.01.2018|
18:30
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երեկ Armenews կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փարիզյան այցի կապակցությամբ։
-
06.01.2018|
18:08
Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Կանադայի ընտրանու հաղթանակով: Վճռորոշ եղավ երրորդ խաղակեսը, երբ 1:1 հաշվի պայմաններում շվեդները խաղավարտից մոտ երկու րոպե առաջ բաց թողեցին տափօղակ:
-
06.01.2018|
14:51
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
-
06.01.2018|
13:10
Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։
-
06.01.2018|
11:33
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019-ի նախագահական ընտրություններում` գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Գյուլին մոտ նախկին պատգամավորներից մեկին, ում անունը չի հաղորդվում։ Աբդուլլա Գյուլը Թուրքիայի նախագահն է եղել 2007-14-ին։
-
06.01.2018|
11:32
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահ Իգոր Դոդոնին, երբ նա երկրորդ անգամ անընդմեջ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին:
-
06.01.2018|
11:31
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ին, երեկոյան Սուրբ Զատկի ճրագալույցին մատուցեց Սուրբ Պատարագ: Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: