-
30.12.2017|
11:34
Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե ապօրինի նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային, որի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են սահմանված՝ միջուկային փորձարկումների ու հրթիռային ծրագրերի համար:
-
30.12.2017|
11:33
Անկարայի դատարանը կալանավորել է Մուստաֆա Թիմուր Օզքանին՝ ցուցահանդեսի կազմակերպչին, որի ժամանակ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
-
30.12.2017|
11:32
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունն ուսումնասիրող դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի:
-
29.12.2017|
18:08
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
-
29.12.2017|
18:06
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր մասնակցությունն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության «Դուք մենակ չեք» նախաձեռնությանը։
-
29.12.2017|
15:04
Ամերիկյան Apple ընկերությունը դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Ընկերության պարզաբանմամբ՝ այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը: Առավել տրամաբանական է թվում այն կարծիքը, որ երբ դանդաղում է հին սմարթֆոնի աշխատանքը, այֆոնի սիրահարները ստիպված են լինում դրանք փոխարինել նոր մոդելներով:
-
29.12.2017|
14:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ԶԼՄ-ները հանուն վարկանիշի կօգնեն իրեն հաղթել 2020-ի ընտրություններում։
-
29.12.2017|
14:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Երուսաղեմի հայկական պատրիարքությանը:
-
29.12.2017|
14:07
Սուդանի իշխանությունները համաձայնել են Սուակին կղզին վարձակալության տալ Թուրքիային։ Թուրքիան պատրաստվում է առաջիկայում նոր նավահանգիստ կառուցել կղզում ռազմանավերի համար` տեղեկացնում է թուրքական diken.com.tr կայքը:
-
29.12.2017|
14:06
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիան ունի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի կարիքը։