-
27.12.2017|
18:03
Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կրկին կոչ էարել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
-
27.12.2017|
18:01
Օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի իշխանություններին առաջին քննադատությունից հետո նրա նախկին խորհրդական, Yeni Cag օրաթերթի սյունակագիր Ահմեդ Թաքանը գրել է, որ քաոսային իրավիճակում գտնվող Թուրքիայի իշխող կուսակցության կուլիսներում խոսում են, որ Աբդուլլահ Գյուլի «քայլ» անելը ամեն վայրկյանի կարող է լինել։
-
27.12.2017|
18:01
Սիրիայի Համա քաղաքի մոտակայքում ահաբեկիչները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել, հայտնում է SANA գործակալությանը:
-
27.12.2017|
18:00
Համառուսաստանյան ժողովրդական ճակատը՝ քաղաքական գործիչներից, դերասաններից, շոու բիզնեսի ներկայացուցիչներից և հայտնի ռուսաստանցիներից կազմված խումբը, պաշտոնապես առաջադրել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին անկախ թեկնածու նախագահական ընտրություններում:
-
27.12.2017|
17:46
Սիրիական ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր հայտարարել են, որ մերժում են ՌԴ նախաձեռնած բանակցությունների առաջարկը:
-
27.12.2017|
17:45
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «կիսում է» Ռեքս Թիլերսոնի կարծիքը Հյուսիսային Կորեայի հարցով, սակայն նրանց դիրքորոշումները տարբերվում են Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում` ասված է ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:
-
27.12.2017|
17:44
Այսօր ժամը 10-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
-
27.12.2017|
17:43
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017-ին ռուսաստանյան նախագահության արդյունքները և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի շուրջ:
-
27.12.2017|
05:44
Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, որ մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:
-
27.12.2017|
05:42
ՌԴ ԿԸՀ-ն թույլ է տվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին ընտրական հիմնադրամի ձևավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ կանաչ լույս տալով նրա մասնակցությանը պաշտոնական նախընտրական քարոզարշավին։