-
27.12.2017|
05:41
Կրեմլում կարծում են, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու չմասնակցելը չի ազդի նախագահի ընտրությունների լեգիտիմության վրա, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
27.12.2017|
05:40
Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
-
27.12.2017|
05:37
Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում տեղակայված բազաներում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
-
27.12.2017|
05:36
ԵՄ-ը քննադատել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն նախագահական ընտրություններում չգրանցելու՝ ՌԴ իշխանությունների որոշումը: «Դա լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանում քաղաքական բազմակարծությունը»,- հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսինյանչիչը:
-
27.12.2017|
05:34
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով:
-
27.12.2017|
05:33
ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։ Վրաստանի վարչապետի մամլո ծառայության համաձայն, ողջունելով Սարգսյանին՝ Կվիրիկաշվիլին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են ջերմ ու բարիդրացիական և շարունակում են այդպիսին մնալ:
-
27.12.2017|
04:34
Տարեմուտի իր ուղերձում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Ելիզավետա 2-րդ թագուհին շնորհակալություն է հայտնել Լոնդոնին ու Մանչեստրին` ահաբեկչությունների հետևանքները հաղթահարելու տոկունության համար։
-
27.12.2017|
04:17
Bild-ին տված հարցազրույցում Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետ Սեբաստիան Կուրցը պատմում է` ինչպես է պայքարելու անօրինական միգրացիայի դեմ և ո՞րն է Ավստրիայի դերը` իբրև կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև։
-
26.12.2017|
16:57
Իսրայելը բանակցում է 10 պետությունների հետ՝ Երուսաղեմը հրեական մայրաքաղաք ճանաչելու որոշման և Թել-Ավիվից Երուսաղեմ իրենց դեսպանատների տեղափոխման վերաբերյալ` հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին։ Նրա խոսքով՝ այդ երկրների մի մասը Եվրոպայում է:
-
26.12.2017|
16:46
Հայաստանի տարածքում մինչև դեկտեմբերի 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: