-
26.12.2017|
16:44
Մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է Կոնգրեսին ներկայացնի «կրեմլյան զեկույցը»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակիցներ համարվող բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների ցուցակը: Դա պահանջվում է օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» օրենքով:
-
26.12.2017|
16:42
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
-
26.12.2017|
16:26
Երևանի ավագանու հերթական նիստում կրկին վեճ է ծագել ՀՀԿ և «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների միջև: Վերստին թեման նույնն էր. որոշ մտավորականների բնակարան նվիրելը:
-
26.12.2017|
16:21
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
-
26.12.2017|
16:13
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը (հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի)։
-
26.12.2017|
16:07
ՈՒրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար:
-
26.12.2017|
16:06
Թուրքիան և ՈՒկրաինան մոտ ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ՝ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը գերմանական պարբերականներին տված հարցազրույցում:
-
26.12.2017|
16:05
Նախագահ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանն իր և հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի առթիվ` ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարելՎրաց ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
-
26.12.2017|
16:04
Թուրքիան կբախվի իրավիճակի, որը տխուր, անշրջելի հետևանքներ կունենա բոլորի համար` նախազգուշացրել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ քննադատելով իշխանությունների քաղաքականությունը։ Գյուլը խիստ մտահոգություն է արտահայտել՝ հեղաշրջման փորձից հետո հակաահաբեկչական պայքարի քողի ներքո բազմաթիվ պետծառայողների պաշտոնանկությունների հետ կապված։
-
26.12.2017|
16:03
Եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել` դեկտեմբերի 25-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: