-
25.12.2017|
23:50
Կատալոնիայի նախկին ղեկավար, վերջին ամիսները Բրյուսելում անցկացրած Կառլես Պուչդեմոնը կոչ է անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին թույլ տալ իրեն վերադառնալ Բարսելոն: Պուչդեմոնի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ կատալոնացիների մեծ մասը հանդես է գալիս Իսպանիայից անջատման օգտին:
-
25.12.2017|
22:04
«Իրատեսի» հյուրը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ է: Զրույցի թեման բազմազան է` մայր թատրոնում սպասվող փոփոխությունները, հասարակական խնդիրների արտացոլումը բեմում, ժամանակակից դրամատուրգների ու ռեժիսորների չստացված կապը, հայաստանյան սերիալների խեղճությունն ու հեռանկարը:
-
25.12.2017|
17:13
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
-
25.12.2017|
17:12
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից:
-
25.12.2017|
15:39
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
-
25.12.2017|
15:31
Գվատեմալան ԱՄՆ-ի օրինակով որոշել է Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել` հայտարարել է նախագահ Ջիմմի Մորալեսը։ Նա զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և պայմանավորվել են Գվատեմալայի մայրաքաղաքը Երուսաղեմ վերադարձնել։
-
25.12.2017|
15:30
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբծննդյան տոներին աշխարհին է դիմել ավանդական Urbi et Orbi (Քաղաքին ու աշխարհին) քարոզով։ Սուրբծննդյան պատարագի ժամանակ Սուրբ Պետրոսի տաճարում նա միջազգային հանրությանը կոչ է արել չմոռանալ` ինչ աղետալի վիճակում են միլիոնավոր փախստականները` «հարկադիր լքելով իրենց հայրենիքը»։
-
25.12.2017|
15:24
Նյու Յորքում դեկտեմբերի 23-ին անցկացվել է ակցիա, որի մասնակիցները դիմել են Սանտա Կլաուսին՝ իրենց Սուրբ ծննդին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը նվիրելու խնդրանքով։
-
25.12.2017|
15:22
Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է` Gazeteduvar կայքի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Թուրքիայի ներկայիս վիճակին և զուգահեռներ տանելով 1915-ի Հայոց ցեղասպանության միջև։
-
25.12.2017|
15:21
Գերմանիան պետք է անի հնարավորը, որ երկրում թույլ չտա Թուրքիայի կողմից վախի մթնոլորտի ստեղծում` Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ծագումով թուրք, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որ մեծ ներդրում է ունեցել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում։