-
25.12.2017|
15:20
Շվեյցարիան կարող է ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների հարցը դնել ազգային հանրաքվեի` հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյոյթհարդը։
-
25.12.2017|
15:19
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է իր նախարարներից «հանգստի վայր ընտրել՝ համապատասխան նախարարական գործառույթների», և սուրբծննդյան արձակուրդներին դուրս չգալ երկրի սահմաններից։
-
25.12.2017|
15:18
Դեկտեմբերի 25-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
-
25.12.2017|
15:12
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Մերի Հորոմանսկիին սպառած էլեկտրաէներգիայի համար աստղաբաշխական հաշիվ է ներկայացվել` 284 մլրդ դոլարի: Հորոմանսկիի խոսքով՝ ինքը շոկի է մատնվել, երբ տեղեկացել է Penelec էներգետիկ ընկերությանն ունեցած «պարտքի» մասին:
-
25.12.2017|
15:10
Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր նավթատար կառուցելու մտադրության մասին, որ պետք է միմյանց կապի էներգակիրներով հարուստ Քիրկուկը թուրքական Ջեյհան նավահանգստի հետ` հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը` նշելով, որ խողովակաշարով օրական պետք է մեկ միլիոն բարել նավթ արտահանվի միջազգային շուկա:
-
25.12.2017|
15:02
«Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները նկարիչների միությունում ներկայացել են ավարտական աշխատանքների ցուցադրությամբ: Ցուցադրվել է 100 երեխայի 130 աշխատանք: Փոքրիկ նկարիչները 3-12 տարեկան են:
-
25.12.2017|
13:16
Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցները երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էին։
-
25.12.2017|
11:51
Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների հավաքներ են տեղի ունենում, որոնց ընթացքում Նավալնուն առաջադրում են նախագահի թեկնածու: Առաջինը նրա առաջադրման օգտին քվեարկել են Վլադիվոստոկում կազմակերպված հավաքի մասնակիցները:
-
25.12.2017|
11:50
Ահաբեկիչների հետ առնչությունների կասկածանքով Թուրքիայում հազարավոր պետական ծառայողներ են պաշտոնանկ արվել: Նախարարների կաբինետի որոշումը հրապարակվել է «Կառավարության պաշտոնաթերթում»:
-
25.12.2017|
11:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել շփումների շարունակումը Դոնալդ Թրամփի հետ։ «Իհարկե, մենք կարող ենք կապի դուրս գալ Սպիտակ տան ղեկավարի հետ այս կամ այն առնչությամբ։ Սակայն ներկա պահին այս հարցով հստակ որոշում չի ընդունվել»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հետ նոր հանդիպումների ու զրույցների հնարավորությունը։