-
22.12.2017|
18:02
Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը, և այն մնացել է անփոփոխ` հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
-
22.12.2017|
18:01
Կատալոնիայի անջատականները պատրաստվում են վերականգնել իշխանությունը երկրամասում` տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անջատական կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն կունենան:
-
22.12.2017|
18:00
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ:
-
22.12.2017|
13:25
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ազգությամբ բրազիլացի հարձակվող Արին հայտնել է, որ շուտով ռուսական անձնագիր կունենա` Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում մրցելույթների մասնակցության հնարավորություն ստանալով:
-
22.12.2017|
13:22
Համաշխարհային բռնցքամարտի մեծանուն դեմքերից մեկին՝ ութ քաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտի նվաճած Մենի Պակեաոյին (նման արդյունք չի կարողացել ցույց տալ ոչ ոք) Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն առաջարկել է թեկնածությունը դնել երկրի 2022 թվականի նախագահական ընտրություններում:
-
22.12.2017|
13:18
Երեկ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է գեղասահքի Ռուսաստանի Դաշնության առաջնությունը: Մեծ թվով գեղասահորդների համար այն Պխենչխանի (Հարավային Կորեա) օլիմպիական խաղեր տանող ճանապարհին կլինի ընտրական: Սպասվող թեժ մարտերից ազատված է մենասահորդ Եվգենյա Մեդվեդևան, որին մարզական խորհուրդը հանգստի և վնասվածքը բուժելու հնարավորություն է տվել:
-
22.12.2017|
13:11
Խորհրդային Միությունում սպորտի նկատմամբ առանձնակի հետաքրքրությունը սկսել է ձևավորվել 1920-ականների սկզբներին: Ոլորտի զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքներ ծավալվեցին հատկապես 1923-ի կեսերին, երբ ստեղծվեց ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի հարցերի գծով բարձրագույն խորհուրդը:
-
22.12.2017|
12:50
Անցած օրերի եվրոպական ֆուտբոլում տնօրինություն անողը գերազանցապես գավաթային խաղերն էին:
-
22.12.2017|
12:48
Երևանը գերհագեցած է մշակութային իրադարձություններով՝ ի տարբերություն մարզերի: Մշակույթի նախարարությունը այդ ուղղությամբ մշակել է մի քանի ծրագիր։ Դրանցից մեկը «Մշակութային կանգառն» է, որի շրջանակում բոլոր մշակութային պետական հանգույցները տարվա ընթացքում 426 մշակութային «կանգառ» են ունեցել մարզերում՝ ներկայացումներով, համերգային ծրագրերով, կինոցուցադրություններով և այլն:
-
22.12.2017|
12:46
Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ զրուցել ենք գրական դաշտում առկա խնդիրների մասին: Հարցադրումները տարբեր են՝ ինչպե՞ս է գնահատվում գրողը մեր օրերում, ինչու՞ գիրքը չի հասնում ընթերցողին, ո՞րն է լավ կամ վատ գրականության չափորոշիչը, ո՞ր կետում է սկսվում ու ավարտվում պետության հոգածությունը: