-
21.12.2017|
21:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ֆինանսական օգնությունը դադարեցնել այն երկրներին, որ կողմ կքվեարկեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին։
-
21.12.2017|
20:50
ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017 թ. դեկտեմբերի 13-ին հրապարակել է «Գնահատականներն արհեստածին են» վերտառությամբ մի տեղեկատվություն, որով ներողություն խնդրելու փոխարեն, թույլ է տվել հերթական կեղծիքը: Ի՞նչ է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիմա էլ մի նոր պարզաբանմա՞մբ է հանդես գալու, թե այս անգամ էլ ինքն է շփոթել և իրար խառնել թվերը։
-
21.12.2017|
20:34
Խորհրդարանի տարեվերջյան արտահերթ նիստը վերածվեց մի քանի արարով ներկայացման: Եզրափակիչ արարում հանրապետականն էր` իր ողջ «հմայքով»: Բոլորին վերստին պարզ դարձավ, որ այս խորհրդարանի մակարդակը զիջում է նախորդ գումարման բոլոր ԱԺ-ներին:
-
21.12.2017|
20:28
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։
-
21.12.2017|
20:26
Մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ` դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով «Ելք» դաշինքի` 20- րոպեանոց ընդմիջումներին:
-
21.12.2017|
20:25
Հանրային հեռուստաընկերությունն առնվազն լրատվական դաշտում իր գործառույթները չի կատարում, պետք է վերջ տալ «աջ ձեռքով ձախ ականջը քորելու» պահվածքին` դեկտեմբերի 21-ին խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ անելու օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին, թե «Ելքը» նախօրեին լքել է նիստերի դահլիճը՝ առանց հասկանալու, թե ինչ օրինագիծ է դրվում քվեարկության:
-
21.12.2017|
20:24
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Տիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չէր լինի իր թիմում տեսնել «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.
-
21.12.2017|
20:21
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի քվեարկությունը, և ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել:
-
21.12.2017|
20:20
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կանխեց ԱԺ-ում քվեարկության ժամանակ «Ելքի» 11-րդ ընդմիջումը։ Նախքան վարման կարգով ելույթ կունենար «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և կհայտարարեր 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին, Աղվան Վարդանյանն առաջ անցավ և 20 րոպե ընդմիջում վերցրեց։
-
21.12.2017|
20:16
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը դեռ լուծում չի ստանում և կարծես լուրջ նոր զարգացումներ են սպասվում: Պոլսո Հայոց պատրիարքի նախկին տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հանդիպել է լրագրողների հետ և հայտարարել, որ ինքը երբեք իր կամքով հրաժարական չի տվել: