-
20.12.2017|
03:11
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ։
-
20.12.2017|
02:53
Որպեսզի Արտակ Զեյնալյանը նախագահի թեկնածու առաջադրվի, անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն մեկ քառորդի՝ 27 պատգամավորի ստորագրությունը: 9- հոգանոց խմբակցություն ունեցող «Ելքը» գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել:
-
20.12.2017|
02:53
ԱՄՆ անվտանգության նոր ռազմավարության հիմքում նախագահ Թրամփի նախընտրական կարգախոսն է՝ «America first»` «Նախ և առաջ Ամերիկան»: Երեկ, հրապարակելով փաստաթուղթը, Սպիտակ տան ղեկավարը պնդեց՝ Չինաստանն ու Ռուսաստանն են ԱՄՆ-ի 2 հիմնական մրցակիցները, զգուշացնելով՝ ԱՄՆ-ը խաղի մեջ է և պատրաստվում է հաղթել:
-
20.12.2017|
02:42
Աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 լավագույն հեքիաթները՝ մեկ ժողովածուում: Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը:
-
19.12.2017|
18:21
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ կուսակցությունը վերականգնում է մասնակցությունը Վանաձորի ավագանու նիստերին։
-
-
19.12.2017|
18:17
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:
-
19.12.2017|
18:16
Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները դեկտեմբերի 19-ին ներկայացրել են նոր տեսահոլովակ: «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը տեսահոլովակում կատարում է «Ջուր կուգերե» ստեղծագործությունը:
-
19.12.2017|
11:31
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-16.30 կազմակերպում է «Սուրբ Ծննդյան տոնը տարբեր երկրներում» միջոցառումը, որը տեղի կունենա ԵՊԼՀ Գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում:
-
19.12.2017|
11:22
Իսպանական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «արքայականը» ներկա պահին չի պատրաստվում վերանայելու Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2021 թվի ամառն է: